Սերբիայում կոտրել են մշակույթի նախարարի քիթը
Աշխարհ
Սերբիայում Նովի Սադում բողոքի ցույցերի ֆոնին մարտի 7-ի երեկոյան հարձակվել են երկրի մշակույթի նախարար Նիկոլա Սելակովիչի վրա: Այս մասին հայտնել է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը իր Instagram-ում, գրում է RBC-ն:
Blic-ի տվյալներով՝ Սելակովիչի քիթը կոտրվել է, նախարարին ուղարկել են գլխի սկանավորման։
Արդարադատության նախարար Մայա Պոպովիչը մանրամասնել է, որ Սելակովիչի վրա հարձակվել են Բելգրադի կենտրոնում գտնվող փողոցի մեջտեղում:
«Պաշտոնատար անձի վրա ֆիզիկական հարձակումը, անշուշտ, բռնության հետեւանք է, որն ընդդիմադիր քաղաքական գործիչներն իրականացնում են նրանց դեմ, ովքեր այլ հայացքներ ունեն», - ասել է Պոպովիչը:
«Նրանք այսօր երեկոյան հարձակվել են նաև նախարար Սելակովիչի վրա և կարծում են, որ այդպիսով խնդիրը լուծել են։ Ո՛չ, նրանք պարզապես ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե ինչ են ընկալում ժողովրդավարությունը և ինչպես են վերաբերվելու այն մարդկանց, ովքեր իրենցից այլ հայացքներ ունեն», - իր հերթին հայտարարել Է Վուչիչը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)