Ինչ կարևոր բացահայտում է արել Reuters-ը ԱՄՆ-ի և Ռուսաստանի վերաբերյալ
Աշխարհ
Սպիտակ տունը հանձնարարել է քննարկել էներգետիկ ոլորտում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման դեպքում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների։
Հանձնարարականը տրվել է ԱՄՆ ֆինանսների նախարարությանը, հայտնել են աղբյուրները։
Էներգետիկ պատժամիջոցների մեղմացման տարբերակները դիտարկվելու են Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ուկրաինայում հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունների սպասումների ֆոնին, ասում են գործակալության զրուցակիցները:
Սպասվում է, որ աշխատանքը, որը իրականացնելու է գերատեսչությունը, թույլ կտա Վաշինգտոնին ապագայում արագ չեղարկել պատժամիջոցները էներգետիկայի ոլորտում, եթե համաձայնագիր կնքվի: Սակայն այդ ջանքերը չպետք է դիտարկել որպես նշան, որ ԱՄՆ-ն պատրաստ է վերացնել պատժամիջոցները՝ առանց Ռուսաստանի կողմից զիջումների, ընդգծել են աղբյուրները։
Գործակալության տվյալներով՝ Թրամփի վարչակազմը ցանկանում է, որ սահմանափակումների վերացման դեպքում ուշացումներ չառաջանան ոչ բավարար պատրաստվածության պատճառով:
Սպիտակ տունը հանձնարարել է Պետդեպարտամենտին և ԱՄՆ ֆինանսների նախարարությանը պատրաստել պատժամիջոցների ցանկ, որոնք կարող են մեղմացվել: Ցուցակը, ինչպես պնդում Է Reuters-ը, պատրաստվում է Մոսկվայի հետ բանակցություններում հետագա քննարկման համար՝ երկրների միջև հարաբերությունների բարելավման շուրջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)