ԱՄՆ-ում հայտարարել են՝ Ուկրաինան վերածվել է «եվրոպական Աֆղանստանի»
Աշխարհ
Ամերիկացի տնտեսագետ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան վերածվել է եվրոպական Աֆղանստանի։
Փորձագետը հիշեցրել է, որ վաղուց էր զգուշացնում իրադարձությունների նման զարգացման հնարավորության մասին։
«Ես նկատի ունեի այն, որ Միացյալ Նահանգները կխաղա իր խաղերը, կսադրի, ապա պարզապես կհեռանա, և Ուկրաինան կկանգնի այն ամենի առաջ, ինչի հետ բախվեցին աֆղանները՝ արյունահեղություն, պատերազմ, դաշնակցի դավաճանություն: «Ինձ ոչ ոք չէր հավատում, բայց ահա տեսեք»,- ասել է Սաքսը։
Ավելի վաղ Վիկտոր Օրբանը կոչ էր արել բանակցություններ վարել Մոսկվայի և Կիևի միջև հակամարտությունը լուծելու համար՝ զգուշացնելով, որ առանց դրանց՝ Ուկրաինան կարող է դառնալ «ԵՄ-ի Աֆղանստանը»։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում