Հարավային Կորեայի դատախազությունը կալանքից ազատել է նախագահին
Աշխարհ
Հարավային Կորեայի դատախազությունը որոշել է կալանքից ազատել նախագահ Յուն Սեոկ Յոլին։ Այս մասին հայտնում է Renhap գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ դատախազները հրաման են արձակել մարտի 8-ին իմփիչմենթի գործընթացի այն բանից հետո, երբ դատարանը բավարարել է Յունի կալանքը վերացնելու միջնորդությունը։
Քննչական խումբը Սեուլի Ուիվանգ կալանավայրին, որտեղ գտնվում էր Հարավային Կորեայի առաջնորդը, տեղեկացրել է Յունին դատարանի որոշումից մեկ օր անց ազատ արձակելու մասին։ Այսպիսով, նախագահը կալանքի տակ անցկացրել է 52 օր։
Ավելի վաղ Յունը Սահմանադրական դատարանում ներողություն է խնդրել երկրի բնակիչներից ռազմական դրություն մտցնելու իր առաջարկի պատճառով առաջացած «շփոթության ու անհարմարության» համար։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում