ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ու Իլոն Մասկը սաստիկ վիճել են․ NYT
Աշխարհ
Ամերիկացի ձեռնարկատեր եւ ԱՄՆ պետական արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը մարտի 6-ին նախարարների կաբինետի նիստում վիճել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, հաղորդում է The New York Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Թերթի զրուցակիցների խոսքով՝ Ռուբիոն զայրացել է այն բանից, որ ստիպված է եղել «աշխարհի ամենահարուստ մարդուց պահանջների մի ամբողջ ցանկ լսել»:
Ռուբիոն, Ինչպես գրում է NYT-ը, սուտ է անվանել Մասկի խոսքերը Պետդեպարտամենտի հաստիքները կրճատելու անկարողության մասին:
Նա հայտնել է, որ գերատեսչության ավելի քան 1,5 հազար աշխատակիցներ ազատվել են աշխատանքից՝ դրամական փոխհատուցման դիմաց։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)