Զելենսկու վրա Թրամփի հարձակումները Ուկրաինայի նախագահին ավելի հայտնի դարձրեցին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու վստահության վարկանիշը հանրապետությունում աճել է Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա վեճից հետո։ Այս մասին են վկայում Կիևի սոցիոլոգիայի ինստիտուտի (KIIS) տվյալները։
KIIS-ը հեռախոսային հարցում է անցկացրել ուկրաինացիների շրջանում 2025 թվականի փետրվարի 14-ից մարտի 4-ը։ Քաղաքացիներին հարցրել են, թե ինչպես են վերաբերվում Զելենսկուն Թրամփի հետ նրա վեճից հետո։
Ուկրաինացիների 67%-ն ասել է, որ սատարում է իր նախագահին։ Սա 10 տոկոսային կետով ավելի է, քան մեկ ամիս առաջ։
Հետազոտողները Զելենսկու աճող ժողովրդականությունը, ի թիվս այլ բաների, կապում են Թրամփի կոշտ հռետորաբանության և Կիևին ռազմական օգնությունը դադարեցնելու նրա որոշման հետ: Փետրվարի սկզբին Թրամփը Զելենսկուն անվանել էր «բռնապետ» և մասամբ մեղադրել նրան ուկրաինական հակամարտության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)