ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Աշխարհ
Կիևը պետք է քայլեր ձեռնարկի դեպի կայուն խաղաղություն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի հետ հեռախոսազրույցում, գրում է Gazeta-ն:
«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ։ Քարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լի է վճռականությամբ՝ որքան հնարավոր է շուտ վերջ տալ պատերազմին, եւ ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն կայուն խաղաղություն ապահովելու համար», - ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)