Հարավային Կորեայի նախագահը լքել է նախնական կալանքի վայրը
Աշխարհ
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը լքել է Սեուլի կալանավայրը, որտեղ նրան պահում էին սահմանադրական կարգի դեմ ապստամբելու քրեական մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։
Յունը մնում է օտարված իր պարտականություններից: Ավելին, նրան առաջադրված մեղադրանքը չի հանվել։ Քրեական գործը քննվում է նրա իմփիչմենթի դատավարությունից առանձին։
Սպասվում է, որ առաջիկա օրերին երկրի Սահմանադրական դատարանը որոշում կկայացնի նախագահին պաշտոնանկ անելու կամ վերականգնելու վերաբերյալ։
Ինչպես հայտնել ենք, Հարավային Կորեայի դատախազությունը կալանքից ազատել է նախագահին։
Ավելի վաղ Յունը Սահմանադրական դատարանում ներողություն է խնդրել երկրի բնակիչներից ռազմական դրություն մտցնելու իր առաջարկի պատճառով առաջացած «շփոթության ու անհարմարության» համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)