Թուրքիայում հայտնել են Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հնարավոր թուլացման մասին
Աշխարհ
Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հնարավոր մեղմացումը դրական ազդեցություն կունենա միջազգային առևտրի վրա և կօգնի վերացնել բանկային փոխանցումների հետ կապված խնդիրները։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Թուրքիայի մայրաքաղաքի դիվանագիտական աղբյուրը։
«Իհարկե, դա (ԱՄՆ սահմանափակումների թուլացումը. — խմբ.) դրական կանդրադառնա առևտրի վրա։ Ինչպես դուք նկատեցիք, մենք ունենք բանկային փոխանցումների հետ կապված խնդիրներ», - ասել է նա։
Միաժամանակ, աղբյուրը պարզաբանել է, որ Անկարան տեղյակ չէ հակառուսական պատժամիջոցների վերանայման հետ կապված Վաշինգտոնի կոնկրետ ծրագրերի մասին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)