Չինաստանում մտադիր են թռչող մեքենաներ արտադրել
Աշխարհ
Չինական XPeng Motors ավտոարտադրողը նախատեսում է թռչող տրանսպորտային միջոցներ արտադրել 2026 թվականին: Նման ծրագրեր է հնչեցրել ընկերության վարչության նախագահ, 14-րդ գումարման Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատգամավոր Սյաոպենը, փոխանցում է China daily-ն։
«2026 թվականին XPeng-ը նախատեսում է սկսել առանձին թռչող մեքենայի առաջին զանգվածային արտադրությունը, որը մենք անվանում ենք «ցամաքային ավիակիր»», - հայտնել Է ընկերության ղեկավարը:
Նրա խոսքով՝ սա մեծ քայլ կարող է լինել Չինաստանի համար համաշխարհային շուկաներում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)