ԱՄՆ-ն մտադիր է ոչնչացնել Իրանի տնտեսական անվտանգությունը. ԱՄՆ ֆինանսների նախարար
Աշխարհ
Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է ոչնչացնել Իրանի տնտեսական անվտանգությունը «պատժամիջոցների նորացված քաղաքականության» շրջանակներում, որը հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը, փոխանցում է EADaily-ն:
Նախարարի խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է փակել Իսլամական Հանրապետության «նավթային սեկտորը», թուլացնել մարտական դրոնների արտադրության նրա հզորությունները եւ կտրել Թեհրանի հասանելիությունը միջազգային ֆինանսական համակարգին:
Այդ նպատակով ամերիկյան իշխանություններն արդեն սկսել են ուսումնասիրել միջազգային ծովային ուղիներով անցնող իրանական նավթային լցանավերի կանգնեցման եւ զննման սցենարը:
Վաշինգտոնի կարծիքով՝ նման գործողությունները պետք է վախի մթնոլորտ ստեղծեն։
Նոր պատժամիջոցների քաղաքականության հիմնական նպատակն է Իրանին ստիպել բանակցել իր միջուկային ծրագրի շուրջ և հրաժարվել Մերձավոր Արևելքում ակտիվ քաղաքականությունից:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)