Հունգարիայի արտգործնախարարը հայտարարել է՝ ԵՄ-ն ցանկանում է արգելափակել Ուկրաինայի խաղաղ բանակցությունները
Աշխարհ
Եվրամիությունը փորձում է արգելափակել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։
Ինչպես նշել է դիվանագետը, մի շարք երկրներ՝ տարածաշրջանային համագործակցության անդամներ, «ոտնահարում են օրենքի գերակայությունը» և դասախոսություններ են կարդում իրենց հետ չհամաձայնվող պետությունների համար։ Մասնավորապես, Լեհաստանը նման բան է անում։
Արտաքին քաղաքականության վարչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ ԵՄ-ի նման գործողությունները հանգեցնում են նրա մեկուսացմանը և ուկրաինական հակամարտության շարունակմանը։
Ըստ Սիյարտոյի՝ միջազգային հանրությունն այժմ իրական հնարավորություն ունի՝ հասնելու ճգնաժամի կարգավորմանը, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համապատասխան ջանքերի շնորհիվ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)