Սիրիայի անվտանգության ուժերը երկու օրվա ընթացքում ավելի քան 300 խաղաղ բնակիչ են սպանել
Աշխարհ
Սիրիայի պետական անվտանգության ուժերը երկու օրվա ընթացքում սպանել են 340 խաղաղ բնակչի։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խմբին (SOHR):
Նշվում է, որ սպանությունների պատճառ են դարձել անվտանգության ուժերի և Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների միջև բախումները: Իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով, այս ֆոնին երկրում տեղի են ունենում մահապատիժներ, որոնք ուղեկցվում են նրանց տների թալանով։
Ըստ AFP-ի՝ բախումների ընթացքում արդեն սպանվել են Ասադի 120 զինված կողմնակից և անվտանգության 93 աշխատակից։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)