Եվրոպայում աջակցություն են հայտնել արաբական պետությունների՝ Գազայի հատվածը վերականգնելու ծրագրին
Աշխարհ
Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները պաշտպանել են արաբական պետությունների՝ Գազայի հատվածը վերականգնելու ծրագիրը։ Այս մասին գրում է Reuters-ը։
Համապատասխան ծրագիրը նախատեսում է 53 միլիարդ դոլարի հատկացում Պաղեստինի անկլավի վերականգնման համար։ Միաժամանակ, արաբական երկրները վստահ են՝ այն կխուսափի Գազայի հատվածի բնակիչների տեղահանումից իր սահմաններից այն կողմ։
«Ծրագիրը ցույց է տալիս Գազայի հատվածի վերականգնման իրատեսական ճանապարհը և խոստանում է՝ եթե իրականացվի, անկլավում արագ և կայուն բարելավում կլինի պաղեստինցիների կենսապայմաններում», - ասվում է նախարարների համատեղ հայտարարության մեջ:
Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է արաբական պետությունների առաջարկած ծրագիրը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)