Ֆրանսիան 195 մլն եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային
Աշխարհ
Փարիզը Կիևին կտրամադրի 195 միլիոն եվրոյի զենք և զինամթերք՝ ռուսական ակտիվներից ստացված եկամուտներից, Tribune Dimanche-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն։
«Ֆրանսիան ռուսաստանյան սառեցված ակտիվներից տոկոսների շնորհիվ 195 միլիոն եվրոյի նոր տրանշ կհատկացնի Ուկրաինային ռազմական մակարդակով օգնելու համար»,- ասել է գերատեսչության ղեկավարը։
Նրա խոսքով՝ այս գումարը թույլ կտա Ուկրաինային փոխանցել 155 մմ տրամաչափի արկեր, ինչպես նաև AASM ռումբեր՝ Mirage 2000 կործանիչների համար։
Լըկորնյուն հավելել է, որ Փարիզը նաև կարագացնի հնացած տեխնիկայի՝ AMX-10RC տանկերի և VAB–երի տեղափոխումը Ուկրաինա։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)