Իրանը դատապարտել է Եվրամիությանը
Իրան
Իրանը դատապարտել է Եվրամիությանը, որը Սախարովի ազատ խոսքի և մտքի մրցանակը շնորհել էր իրավաբան Նասրին Սոթուդեին և կինոռեժիսոր Ջաֆար Փանահիին:Այս մասին տեղեկացնում է Al jazeera գործակալությունը:
Իրանի ԱԳ նախարարի խոսնակ Մեհմանփարաստն իր հարցազրույցի ժամանակ «ընտրովի մոտեցում» է ցուցաբերում մարդու իրավունքների նկատմամբ` հաշվի չառնելով Իսրայելում Պաղեստինի բնակչության իրավունքները:
2012 թվականի դեկտեմբերի 12-ին Սախարովի մրցանակը հանձնել էր իրավաբան Նասրին Սոթուդեին և կինոռեժիսոր Ջաֆար Փանահիին: 2010 թվականին վերջիններս ձերբակալվել էին հակակառավարական քարոզչության համար: 2010 թվականին Մահմուդ Ահմադինեժադի ընտրություններից հետո երկրում տեղի ունեցան բազմաթիվ ցույցեր, որոնց ընթացքում ձերբակալվեցին բազմաթիվ ակտիվիստներ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ