Բրիտանիան Զելենսկուն հրահանգավորել է ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ․ Times
Աշխարհ
Մեծ Բրիտանիան հրահանգավորել է ուկրաինացի պաշտոնյաներին Սաուդյան Արաբիայում ԱՄՆ պատվիրակության հետ բանակցություններից առաջ: Այս մասին գրում է The Times թերթը։
Պարբերականի տեղեկատվության համաձայն՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելն անցած հանգստյան օրերին ժամանել է Ուկրաինա և երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրահանգավորել է՝ ինչպես պետք է Կիևի քաղաքական գործիչներն իրենց պահեն ամերիկյան կողմի հետ բանակցությունների ժամանակ։
Փաուելը նաեւ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցի հետ, որի ընթացքում հանդես է եկել Վաշինգտոնի եւ Կիեւի միջեւ հետախուզական տվյալների փոխանակման վերսկսման օգտին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)