Թրամփը Ուկրաինայի հետ բանակցություններում «զգալի առաջընթացի» հույս է հայտնել
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Սաուդյան Արաբիայում ուկրաինացի պաշտոնյաների հետ ԱՄՆ-ի բանակցությունների ընթացքում զգալի առաջընթաց կարձանագրվի: Այս մասին հայտնում է EADaily-ն։
«Ես կարծում եմ, որ այս շաբաթ մենք զգալի առաջընթաց կգրանցենք», - լրագրողներին ասել Է Թրամփը:
«Մենք պատրաստվում ենք քննարկել բազմաթիվ հարցեր՝ հաշվի առնելով առաջիկա խոշոր հանդիպումները Սաուդյան Արաբիայում, որոնք վերաբերելու են ոչ միայն Ռուսաստանին, այլև Ուկրաինային։ Մենք կտեսնենք՝ կկարողանանք ինչ-որ բան անել և ինչ-որ բանի հասնել», - հայտնել Է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին՝ նախատեսում է արդյոք պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)