Սիրիայում բախումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 973-ի. Al Nahar
Աշխարհ
Սիրիայի նոր իշխանությունների անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար Ասադի զինված կողմնակիցների ջոկատների միջև բախումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը մեկ օրում 830-ից հասել է 973-ի: Այս մասին հայտնում է լիբանանյան Al Nahar թերթը։
Նրա տեղեկություններով՝ զոհվածների թվում կան կանայք և երեխաներ, որոնց թիվը չի նշվում։
Զոհերի մեծ մասը պատկանում է ալավիական համայնքին, որոնք կազմում են արաբական հանրապետության բնակչության 12%-ը։
Անվտանգության ուժերը վերականգնել են վերահսկողությունը Լաթաքիա և Տարտուս նահանգների առափնյա շրջաններում, սակայն մարտերը շարունակվում են լեռնային տեղանքում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)