Իրանը հայտարարել է ևս 2 ամերիկյան անօդաչուի գրավման մասին
Իրան
Իրանը հայտարարել է ևս 2 ամերիկյան անօդաչու թռչող սարք գրավելու մասին. հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապան կորպուսի ղեկավարներից մեկին:
Իսլամական հեղափոխության պահապան կորպուսի ռազմածովաին ուժերի հրամանատար ադմիրալ Ալի Ֆադավին հայտնել է, որ Իրանում նախկինում գրավված անօդաչուների օրինակների շնորհիվ Իրանն արձակել է ScanEagle տիպի անօդաչուի սեփական օրինակը:
Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, երկու անօդաչուները գրավվել էին ավելի վաղ, քան դեկտեմբների սկզբին հայտարարվել էր Boeing ScanEagle անօդաչուի գրավման մասին:
ԱՄՆ-ի կողմից պաշտոնական հայտարարություն չի արվել:
Դեկտեմբերի 4-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապան կորպուսը հայտարարել էր անօդաչու թռչող Boeing ScanEagle-ի գրավման մասին, որը, ըստ նրա, հետախուզական նպատականերով թռիչք էր իրականացնում Իրանի տարածքում: Անօդաչուն ցուցադրվել էր իրանական հեռուստաընկերություններով:
ԱՄՆ ռազմածովային ուժերի գրասենյակում հերքել էին նման սարքավորում կորցնելու մասին լուրը, սակայն չէին բացառել, որ որոշ անօդաչուներ կարող էին ավելի վաղ ծովի հատակում հայտնված լինեին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ