Ինչ կարևոր բացահայտում է արել Bloomberg-ը ԱՄՆ-ի մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականներն արդեն մշակում են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացման հնարավոր տարբերակները, ներառյալ նավթի գների սահմանափակումները: Այս մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին, որոնք ծանոթ են այդ ծրագրերի քննարկումներին։
Գործակալությունը գրում է, որ Ուկրաինայի համար ԱՄՆ անվտանգության երաշխիքների քննարկումներն առայժմ դադարեցված են:
Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարության ներքո եվրոպական առաջնորդները պատրաստում են Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու սեփական առաջարկը, նշում Է Bloomberg-ը:
Նրա տվյալներով՝ եվրոպական պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն այս շաբաթ պետք է հանդիպեն Փարիզում՝ Ուկրաինայի թեման քննարկելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)