Սիրիայում հայտարարել են Ասադի կողմնակիցների դեմ ռազմական գործողության ավարտի մասին
Աշխարհ
Դամասկոսին հավատարիմ ուժերն ավարտել են ռազմական գործողությունը երկրի արևմուտքում Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների դեմ, երկուշաբթի հայտնում է Al-Arabiya-ն՝ հղում անելով Սիրիայի պաշտպանության նախարարությանը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
«Մենք ճանապարհ ենք հարթում նորմալ կյանքի վերադարձի և անվտանգության ու կայունության վերականգնման համար», - հեռուստաալիքը մեջբերում է նախարարության ներկայացուցիչ Հասան Աբդուլ Գանիի խոսքերը։
Նա նշել է, որ անվտանգության ուժերը կհամագործակցեն կոմիտեի հետ, որի ստեղծման մասին նախօրեին հայտարարել էր Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ Շարաան՝ կատարվածի հանգամանքները պարզելու համար։ Գանին հավելել է, որ անվտանգության ուժերը կշարունակեն պայքարել սիրիական նախկին վարչակազմի մնացորդների դեմ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)