Մեքսիկայում ավտոբուսների մասնակցությամբ երկու պատահար է արձանագրվել․ կան զոհեր
Աշխարհ
Առնվազն 25 մարդ Է զոհվել երկուշաբթի օրը Մեքսիկայի Օախակա և Դուրանգո Նահանգներում տեղի ունեցած ավտոբուսների մասնակցությամբ երկու պատահարների հետևանքով: Այս մասին հայտնում է Օախակա նահանգի կառավարությունը X-ում։
«Նահանգի կառավարությունը ցավում է Սանտո Դոմինգո Նարո բնակավայրի Միտլա-Տեուանտեպեկ մայրուղում ավտոբուսի կողաշրջման հետևանքով 11 մարդու մահվան համար», - ասվում է կառավարության հայտարարության մեջ։
Երկրի հյուսիսում գտնվող Դուրանգո նահանգում 24 ուղեւոր տեղափոխող ավտոբուսը բախվել է կցորդիչով քարշակին:
Ինչպես հայտնում է Միլենիո պարբերականը, հրդեհի հետևանքով զոհվել է 14 մարդ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)