Վատիկանը նոր մանրամասներ է հայտնել Հռոմի պապի առողջական վիճակից
Աշխարհ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հաղթահարել է կրիտիկական փուլը։ Բժիշկները նրա վիճակի կայուն բարելավում են արձանագրել: Այս մասին հայտնել Է Վատիկանի Vatican News լրատվական պորտալը՝ վկայակոչելով Սուրբ Աթոռի մամուլի հաղորդագրությունը, փոխանցում է EADaily-ն։
«Պապի վիճակը կայուն է։ Նախորդ օրերին նկատված բարելավումներն էլ ավելի են ամրապնդվել։ Ինչը հաստատվում է ինչպես արյան անալիզներով, այնպես էլ կլինիկական արդյունքներով», - ասվում է հաղորդագրության մեջ:
Սակայն, ինչպես նշվում է, հաշվի առնելով իրավիճակի բարդությունը Հռոմի պապը պետք է բուժումը շարունակի ստացիոնար պայմաններում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)