Ուկրաինան կոչ է արել դադարեցնել կրակը «օդում և ջրում»․ NYT
Աշխարհ
Ուկրաինան հանդես է գալիս հրադադարի օգտին «օդում և ջրում»: Այս մասին հայտնում է The New York Times ամերիկյան թերթը։
«Ուկրաինան կողմ է ջրում և օդում հրադադարի հաստատմանը», - ասել է պաշտոնյան, ով իրավասու չէ հրապարակայնորեն խոսել պատվիրակության ծրագրերի մասին», - գրում է թերթը։
Պաշտոնյան ասել է, որ ուկրաինացիները կհարցնեն Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կայանալիք բանակցությունների ժամանակ, թե արդյոք ԱՄՆ պաշտոնյաները պատկերացում ունեն ուկրաինական առաջարկի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշման մասին:
ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները կհանդիպեն Սաուդյան Արաբիայում մարտի 11-ին։ Վաշինգտոնը ուրվագծել է բանակցությունների հիմնական նպատակը՝ «խաղաղության համաձայնագրի և հրադադարի համար շրջանակի ստեղծումը»։ Կիևը պատրաստվում է քննարկել Վաշինգտոնից անվտանգության երաշխիքների տրամադրումը և դիմակայել ուկրաինական կողմի համար անբարենպաստ պայմաններ ստեղծելու փորձերին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)