ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին ուղեկցել են Մոսկվայում ԱԹՍ-ի կործանման վայր
Աշխարհ
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին ուղեկցել են Մոսկվայում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի վթարի վայր։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային։
«Հենց հիմա՝ հենց այս պահին, նրան տարել են այնտեղ, որտեղ ընկել են այդ անօդաչու թռչող սարքերը, որտեղ դրանք պայթել են, որպեսզի նա իմանա իրականության մասին, այն ամենի մասին, ինչ իրականում կա», - ասել է նա։
Նրա խոսքով, «դժբախտ պատահականությամբ» Սինիրլիօղլուն ժամանել է Մոսկվա, և նրա վրա հարձակվել են Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու սարքերը։
«Ըստ ամենայնի՝ որպեսզի նրանք Կիևի ռեժիմի ահաբեկչական էության մասին իմանան ոչ թե թղթերից, այլ գործնականում»,- հավելել է Զախարովան։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)