Ֆրանսիան կօգնի Մոլդովային պայքարել «ռուսական միջամտության» դեմ
Աշխարհ
Օտարերկրյա թվային միջամտությունից վերահսկողության և պաշտպանության ֆրանսիական ծառայությունը ամրապնդելու է իր համագործակցությունը Մոլդովական ռազմավարական հաղորդակցության կենտրոնի հետ, հատկապես «ընտրական գործընթացների պաշտպանության» ոլորտում: Այս մասին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է EADaily-ն։
Մակրոնի խոսքով՝ այժմ տեղի են ունենում Մոլդովայի Հանրապետությունն ու նրա «ժողովրդավարական ինստիտուտները» ապակայունացնելու Ռուսաստանի «ավելի ու ավելի անզուսպ փորձեր»:
«Մենք որոշել ենք էլ ավելի ամրապնդել մեր համագործակցությունը՝ օտարերկրյա միջամտության նկատմամբ Մոլդովայի կայունությունը բարձրացնելու նպատակով», - ընդգծել է նա:
Իր հերթին Սանդուն Մոսկվային մեղադրել է «ժամանակակից իմպերիալիզմի» մեջ՝ պարտավորվելով միավորել ջանքերը ապատեղեկատվության դեմ պայքարում, «քանի որ ժամանակակից աշխարհում ճշմարտությունը նույնքան կարևոր է, որքան անվտանգությունը»:
«Մակրոնը վերահաստատել է իր անսասան աջակցությունը Մոլդովայի Հանրապետության անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում և խոստացել է շարունակել աջակցել եվրոպական ձգտումներն իրագործելու նրա նպատակներին», - ասվում Է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:
Սանդուի եւ Մակրոնի խորհրդակցությունների օրակարգում եղել է Մոլդովայի Հանրապետության եվրաինտեգրմանն աջակցության քննարկումը, երկկողմ համագործակցության զարգացումը, ինչպես նաեւ Եվրոպայում անվտանգության հարցերը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)