Եվրամիությունը «խոստովանել է»՝ չի կարող մրցել Ռուսաստանի հետ
Աշխարհ
Եվրոպայի պաշտպանական արդյունաբերությունը զիջում է Ռուսաստանին։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, փոխանցում է РИА Новости-ն։
«Եվրոպայի արտադրությունը դեռ ավելի ցածր է։ Եվ ավանդական հնարավորություններից դուրս՝ մեր առջև ծառացած սպառնալիքների շրջանակն օրեցօր ավելի է ընդլայնվում»,- շեշտել է նա։
Եվրահանձնաժողովի ղեկավարը հավելել է, որ անդամ երկրները պետք է իրենց ՀՆԱ-ի 3%-ից ավելին ծախսեն պաշտպանության վրա։
Ավելի վաղ ֆոն դեր Լեյենը Բրյուսելում ԵՀ նոր կազմի առաջին 100 օրվա աշխատանքի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր առաջարկած 800 միլիարդ եվրոյի նոր փաթեթը կարող է ԵՄ-ն վերածել հզոր «պաշտպանական միության»։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)