ԵԱՀԿ-ն լավագույն վիճակում չէ․ գլխավոր քարտուղար
Աշխարհ
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) լավագույն մարզավիճակում չէ և պետք է վերադարձվի իր նախկին արդիականությանը։ Այս մասին հայտարարել է աշխարհի խոշորագույն տարածաշրջանային կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Դուք իրավացի եք, ԵԱՀԿ-ն լավագույն մարզավիճակում չէ։ Բայց մեր ընդհանուր խնդիրն է վերադարձնել կազմակերպությունը իր նախկին արդիականությանը»,- ասել է նա Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ։
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մարտի 11-ին աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Լավրովն ու Սինիրլիօղլուն կքննարկեն խորը ճգնաժամի մեջ գտնվող միջազգային կազմակերպությունում գործերի ներկա վիճակը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)