Ուկրաինայի ԱԳՆ-ն նշել Է ԱՄՆ-ի հետ բանակցությունների գլխավոր թեման
Աշխարհ
Սաուդյան Արաբիայում կայանալիք հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների գլխավոր թեմաները լինելու են խաղաղության ուղին և պետությունների միջև երկկողմ հարաբերությունները: Այս մասին հայտնել Է Ուկրաինայի ԱԳՆ-ն իր Telegram-ալիքում։
Գերատեսչությունը հայտնել է, որ ուկրաինական կողմից հանդիպմանը մասնակցում են նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Պավել Պալիսան:
Ամերիկյան կողմից մասնակցում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Վոլցերը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)