Որքան հաճախ կարող են Ուկրաինայի զինված ուժերը ԱԹՍ լայնածավալ հարձակումներ իրականացնել․ փորձագետ
Աշխարհ
Ուկրաինայի Զինված ուժերն ի վիճակի են երկու-երեք ամիսը մեկ հարյուրավոր անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարձակումներ կազմակերպել, ինչպես երեկ գիշերը Ռուսաստանում կազմակերպվեց։ Այս մասին URA.ru-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը։
Նրա խոսքով՝ Ուկրաինան ստիպված է անօդաչու թռչող սարքեր կուտակել նման հարձակումների համար։ Փորձագետի խոսքով, անօդաչու սարքերը չափազանց շատ են եղել բոլորին որսալու համար։ «Բայց չնայած դրան՝ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն իրենց արդյունավետությունը ցույց են տվել 95-98%-ով»,-ընդգծել է Սիվկովը։
Փորձագետը հավելել է, որ զանգվածային հարձակումը կարող է ուղղված լինել Կուրսկի շրջանում ռուսական զորքերի առաջխաղացումից հետո ուկրաինական զինված ուժերի զինծառայողների ոգու բարձրացմանը։ Բացի այդ, նա հավելել է՝ Ուկրաինայի զինված ուժերը նման գործողություններով ցանկանում են ցույց տալ Եվրոպային և ԱՄՆ-ին, որ ուկրաինական բանակը դեռևս ունակ է ինչ-որ բանի։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)