Ամերիկացիներն ուշացել են ուկրաինացիների հետ հանդիպումից
Աշխարհ
ԱՄՆ պատվիրակությունն ուշացել է Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցություններից, որոնք մեկնարկել էին Ջիդդայում: Այս մասին հայտնում է ուկրաինական UNN լրատվական գործակալությունը։
«Ամերիկյան պատվիրակությունն ուշացել Է Ուկրաինայի հետ հանդիպումից», - նշվում է հրապարակման մեջ:
Գործակալության տվյալներով՝ այդ կապակցությամբ բանակցությունների մեկնարկը ստիպված են եղել կարճ ժամանակով հետաձգել։
Մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում մեկնարկել են ամերիկա-ուկրաինական բանակցությունները: Կիևը Ջիդդայում կայացած հանդիպմանը ներկայացնում են Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան, նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)