Եվրոպացի դիվանագետը բացատրել է՝ ինչու Վաշինգտոնը չի շտապում գործարք կնքել Բրյուսելի հետ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարծես թե չի ցանկանում արդյունավետ բանակցություններ ԵՄ-ի հետ։ Այս մասին երկուշաբթի օրը՝ մարտի 10-ին, հայտարարել է ԵՄ առևտրի հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը՝ պողպատի և ալյումինի վրա ԱՄՆ-ի մաքսատուրքերի ուժի մեջ մտնելուց երկու օր առաջ։ Համապատասխան տեղեկությունը հրապարակում են AFP և Reuters գործակալությունները։
«ԱՄՆ վարչակազմը կարծես թե չի ցանկանում երկխոսություն՝ համաձայնության հասնելու համար», - ասել է Շեֆչովիչը Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ՝ հիշեցնելով, որ փետրվարին ԱՄՆ-ում էր՝ «կառուցողական երկխոսություն գտնելու» և առևտրային պատերազմից «ավելորդ տառապանքներից» խուսափելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է 25% մաքսատուրքեր սահմանել պողպատի և ալյումինի ներկրման համար՝ անկախ ծագման երկրից՝ ներառյալ Եվրամիությունից ներմուծումը։ Այս միջոցները պետք է ուժի մեջ մտնեն չորեքշաբթի՝ մարտի 12-ից։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)