Ձերբակալվել է մարդկային օրգանների վաճառքով զբաղված ուկրաինուհին. նրա զոհ են դարձել նաև Հայաստանում
Աշխարհ
Լեհաստանի հարավ-արևելքում գտնվող սահմանամերձ Պերեմիշլ քաղաքում ձերբակալել են ուկրաինուհու, որը հետախուզվում էր Ինտերպոլի կողմից՝ մարդկային օրգանների վաճառքով զբաղվելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Գործակալությունը հայտնում է, որ 35-ամյա Քսենիան Ղազախստանում դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, իսկ Ինտերպոլի կողմից հետախուզվում է 2020 թվականից։ Հաղորդվում է, որ նրան կարտահանձնեն Ղազախստան։
Կինը դատապարտվել է միջազգային կազմակերպված հանցավոր խմբին մասնակցելու համար։ Ըստ լրատվամիջոցի՝ հանցախումը 2017-2019թթ մարդկանցից անօրինական կերպով օրգաններ է ձեռք բերել և դրանք վաճառել «սև շուկայում»։
Նա նաև մեղավոր է ճանաչվել Ղազախստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում և Թաիլանդում 56 տուժողից «երիկամներ ապօրինի ստանալու համար»՝ ֆինանսական շահ ստանալու և «կատարված հանցագործությունները եկամտի մշտական աղբյուր դարձնելու նպատակով»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)