Մեծ Բրիտանիան հայտարարում է Պուտինի հետ անձամբ հանդիպելու ԱՄՆ պատվիրակության մտադրության մասին
Աշխարհ
Միացյալ Նահանգների պատվիրակությունը նախատեսում է անձամբ հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է BBC News բրիտանական հեռուստաալիքը։
Մարտի 11-ի երեկոյան Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել ընդունել 30-օրյա հրադադար մտցնելու ԱՄՆ առաջարկը։ Ջիդդայում բանակցություններին հաջորդած ամերիկյան և ուկրաինական կողմերի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Վաշինգտոնը այդ տեղեկատվությունը կփոխանցի Մոսկվային՝ բացատրելով, որ խաղաղության հասնելու բանալին այս հարցում «փոխադարձությունն» է։
Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնն ու Մոսկվան բանակցություններ կվարեն Ուկրաինայի հարցի կարգավորման շուրջ մարտի 11-ին կամ 12-ին։ Նրա խոսքով, հանդիպման մասնակիցները կքննարկեն հրադադարի հաստատման հարցը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուսական կողմը չի բացառում առաջիկա օրերին ԱՄՆ ներկայացուցիչների հետ շփումների հնարավորությունը։
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում