Թրամփն ու Զելենսկին կփորձեն 30 օրում հրադադար հաստատել ռազմաճակատի ողջ երկայնքով
Աշխարհ
Ուկրաինայի Նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձելու են 30 օրում լիակատար հրադադար հաստատել ռազմաճակատի ողջ երկայնքով։ Այս մասին հայտնել է Վլադիմիր Զելենսկին Facebook-յան իր էջում։
«Ամերիկյան կողմը հասկանում է մեր փաստարկները և ընդունում առաջարկները: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Նախագահ Թրամփին մեր թիմերի զրույցի կառուցողական լինելու համար», - ասել է Զելենսկին։
Ամերիկյան կողմից առաջարկ է եղել անհապաղ կատարել առաջին քայլը և փորձել 30 օրում լիակատար հրադադար հաստատել ռազմաճակատի ողջ երկայնքով:
«Ուկրաինան պատրաստ է խաղաղության։ Ռուսաստանը պետք է ցույց տա, որ պատրաստ է դադարեցնել պատերազմը կամ շարունակել այն։ Ժամանակն է ամբողջական ճշմարտության», - եզրափակել է նախագահը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)