Լավրովը Եվրահանձնաժողովի ղեկավարին անվանել է «ֆյուրեր Ուրսուլա»
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին անվանել է «ֆյուրեր Ուրսուլա», ով մոբիլիզացնում է Եվրոպան ռեմիլիտարիզացիայի համար: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Իրավիճակը փոխվեց, երբ ուկրաինական ռեժիմը ՆԱՏՕ-ին անդամակցությունը ներառեց Սահմանադրության մեջ՝ պահպանելով ազգային փոքրամասնությունների երաշխիքները։ Նրանք հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն Ուկրաինայի ապագան են: Երբ նրանք նոր էին սկսել խոսել այդ մասին, Եվրամիությունը դեռ պահպանում էր տնտեսական միավորման որոշ նմանություն, բայց այժմ այն ամբողջովին կորցրել է այդ բնութագիրը», - ասել է նախարարը ամերիկացի բլոգերներ Մարիո Նաուֆալին, Լարի Ջոնսոնին եւ Էնդրյու Նապոլիտանոյին տված հարցազրույցում:
«Ֆյուրեր Ուրսուլան» մոբիլիզացնում է բոլորին՝ Եվրոպան վերափոխելու համար», - հայտնել է նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)