Ուկրաինայի հետ հետախուզության փոխանակումը վերսկսվել է․ ԱՄՆ հետախուզության ղեկավար
Աշխարհ
ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հայտարարել է, որ Վաշինգտոնը վերսկսել է հետախուզական տեղեկատվության փոխանակումը Ուկրաինայի հետ Վոլոդիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի միջև վեճի պատճառով առաջացած դադարից հետո: Հրապարակումը հայտնվել է X սոցիալական ցանցի նրա էջում։
«ԱՄՆ նախագահի ղեկավարության շնորհիվ մենք մեկ էական քայլ ավելի մոտ ենք Ուկրաինայում արյունալի պատերազմի ավարտին։ «Նախագահի հրահանգով՝ Ուկրաինայի հետ հետախուզության փոխանակման դադարն ավարտվել է»,- գրել է Գաբարդը։
Մինչ այս Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Կիևի և Վաշինգտոնի պատվիրակությունների միջև բանակցություններից հետո հայտարարել էր, որ հանրապետությունը պատրաստ է համաձայնել Ռուսաստանի հետ հակամարտությունում ժամանակավոր հրադադարի։
Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ն անմիջապես կվերացնի հետախուզական տվյալների փոխանակման «դադարը» և կվերսկսի Ուկրաինային տրամադրվող օգնությունը։
«Կողմերը պայմանավորվել են ձևավորել բանակցային խմբեր՝ հասնելու կայուն խաղաղության, որը կապահովի երկրի անվտանգությունը»,-ասել է Երմակը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)