Դատապարտված Ելենա Բլինովսկայային կարող են ուղարկել Վլադիմիրի շրջանի Գոլովինո գյուղի. Այնտեղ նրան կսովորեցնեն հագուստ կարել կամ մարդկանց մազերը կտրել
Աշխարհ
Դատապարտված Ելենա Բլինովսկայային կարող են ուղարկել Վլադիմիրի շրջանի Գոլովինո գյուղի. Այնտեղ նրան կսովորեցնեն հագուստ կարել կամ մարդկանց մազերը կտրել։
Որպես կանոն, այնտեղ են ուղարկվում տնտեսական հանցագործությունների համար դատապարտված կանայք։ Օրինակ՝ 2015 թվականից այնտեղ նստած է նախկին պաշտոնյա Եվգենյա Վասիլևան, ով 1990-ականներին ներգրավված էր խոշոր կոռուպցիոն սկանդալի մեջ։ Գաղութում գործում է կարի արտադրամաս։ Դրան գումարած, դուք կարող եք սովորել «վարսահարդարի» մասնագիտությունը: Կան նաև սենյակներ ամուսինների հետ երկար տեսակցության համար։
MASH տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝հաշվի առնելով նախնական կալանքի ժամկետը, մարաթոնի թագուհին կնստի մինչև 2028 թվականի գարուն (մոտ ապագայում փաստաբանը կբողոքարկի պատիժը, այդ ժամանակ բլոգերը դեռ կլինի Մոսկվայում)։
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի
