Նիդեռլանդները չի ցանկանում վերազինել Եվրոպային․ Volkskrant
Աշխարհ
Նիդեռլանդների խորհրդարանի մեծամասնությունը դեմ է քվեարկել թագավորության մասնակցությանը Եվրոպային վերազինելու Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախաձեռնությանը։ Այս մասին գրում է Volkskrant թերթը։
«Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը (խորհրդարանի ստորին պալատը - խմբ․) փոքր տարբերությամբ դեմ է արտահայտվել Եվրոպայի վերազինման եվրոպական ծրագրին Նիդեռլանդների մասնակցությանը», - ասվում է հրապարակման մեջ:
Ըստ թերթի, իշխող կոալիցիայի չորս կուսակցություններից երեքը՝ «Ազատություն» կուսակցությունը, «Ֆերմերների և քաղաքացիների շարժումը» և «Նոր սոցիալական պայմանագիրը» դեմ են հանդես եկել Եվրոպայի վերազինման ծրագրին։
Այսպիսով՝ քվեարկության արդյունքները դժվար դրության մեջ են դրել Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շոֆին, քանի որ նա համաձայնել է իրականացնել այս ծրագիրը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)