Փորձագետը բացահայտել է՝ ինչը կարող է խանգարել ԱՄՆ-ին Ուկրաինայում օգտակար հանածոներ արդյունահանել
Աշխարհ
ԱՄՆ-ը շահագրգռված է Ուկրաինայի հանքային պաշարների զարգացմամբ, սակայն ամերիկացիները կարող են այնտեղ մի շարք դժվարությունների հանդիպել, այդ թվում՝ բյուրոկրատիայի։ Այս մասին RIA Novosti-ի հետ զրույցում ասել է արդյունաբերության փորձագետ Լեոնիդ Խազանովը։
«Ուկրաինայում ամերիկյան ընկերություններին հանդիպող դժվարությունների թվում են անհրաժեշտ մասնագետների պակասը, էլեկտրաէներգիայի անջատումները և չափից դուրս բյուրոկրատիան»,- ընդգծել է նա։
Բացի այդ, ըստ փորձագետի, ԱՄՆ-ը կարող է ակնկալել նաև դժվարություններ՝ կապված ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհով արդյունահանվող հումքի արտահանման հետ։
Ըստ Խազանովի, Ուկրաինայում ամերիկացիները հետաքրքրված են լիթիումով, ուրանով, գրաֆիտով, տիտանով։ Օգտակար հանածոների արդյունահանման ոլորտում կապիտալ ներդրումները գնահատվում են 100 միլիարդ դոլար։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում