Հեռախոսազանգ, թե հանդիպում. Կրեմլը պատմել է Պուտին-Թրամփ երկխոսության մասին
Աշխարհ
Ներկայումս ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր անձնական հանդիպման վայրը դեռ պարզ չէ։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Մարտի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Ուկրաինայի պատրաստակամությունը 30 օրով դադարեցնել մարտերը՝ նշելով, որ ինքը մտադիր է անձամբ քննարկել այդ հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «այս շաբաթ»։
«Ոչ», - պատասխանել է Կրեմլի խոսնակը այն հարցին, թե արդյոք որոշվել են երկու առաջնորդների բանակցությունների օրն ու վայրը։
«Չենք բացառում նաև, որ բարձր մակարդակով հեռախոսազրույցի թեմա կարող է առաջանալ։ Եթե նման անհրաժեշտություն առաջանա, այն շատ արագ կկազմակերպվի։ Ամերիկացիների հետ երկխոսության գոյություն ունեցող ուղիները հնարավորություն են տալիս դա անել բավականին կարճ ժամկետում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ինչպես հաղորդվում է, Պուտինի և Թրամփի վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել փետրվարի 12-ին։ Նախագահները քննարկել են ուկրաինական ճգնաժամը և երկու երկրների հարաբերություններում կուտակված խնդիրները։ Այնուհետև կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները, այդ թվում՝ կազմակերպել անձնական հանդիպումներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)