Politico-ն նոր մանրամասներ է ներկայացրել Սաուդյան Արաբիայում կայացած Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններից
Աշխարհ
ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում կայացած բանակցությունների շրջանակներում չեն քննարկել տարածքային զիջումների հարցը: Այս մասին գրում է ամերիկյան Politico թերթը։
«Չնայած Ռուբիոն հանդիպումից առաջ հայտարարել է, որ Ուկրաինային անհրաժեշտ կլինի տարածքային զիջումների գնալ խաղաղության հասնելու համար, երկու կողմերն էլ դա չեն քննարկել», - ասված է հրատարակության հաղորդագրության մեջ:
Հանդիպման արդյունքներով Կիևը պատրաստակամություն է հայտնել ընդունել հակամարտության գոտում 30-օրյա հրադադարի ռեժիմ սահմանելու Վաշինգտոնի առաջարկը:
ԱՄՆ-ն, իր հերթին, հայտարարել է այդ տեղեկատվությունը Ռուսաստանի ղեկավարությանը հասցնելու մտադրության մասին: Բացի այդ, ԱՄՆ նախագահը հայտնել է, որ կարող է հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մինչև ընթացիկ շաբաթվա վերջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)