Չեխիան ԱՄՆ-ից F-35 կործանիչներ կգնի
Աշխարհ
Չեխիայի կառավարությունը չի ծրագրում հրաժարվել ամերիկյան F-35 կործանիչների գնումից։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Պետր Ֆիալան։
Նա հաստատել է գնումը արևմտյան լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունների ֆոնին, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների սառեցման պայմաններում ԱՄՆ-ը կարող է դադարեցնել ծրագրային ապահովման հեռահար փոխանցումը, որն անհրաժեշտ է ժամանակակից F-35 կործանիչների լիարժեք գործունեության համար: Վարչապետի խոսքով՝ գնումը Չեխիայի համար կարժենա 150 միլիարդ կրոն կամ գրեթե 6 միլիարդ եվրո։
Հիշեցնենք, որ 2023 թվականին Պետր Ֆիալայի կաբինետը հավանություն է տվել Չեխիայի բանակի համար 24 F-35 կործանիչների գնմանը։ Միաժամանակ, գնումը քննադատվում է ընդդիմության կողմից։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)