Այժմ հերթը Ռուսաստանինն է․ Սլովակիայի ՊՆ նախարար
Աշխարհ
Ռուսաստանը պետք է ընդունի Ուկրաինայում հրադադարի մասին առաջարկը, որը հնչեցվել է ամերիկա-ուկրաինական բանակցությունների արդյունքում։ Այս մասին հայտարարել Է Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը, գրում է EADaily-ն։
Նախարարը ողջունել է առաջարկը և հիշեցրել, որ գործող կառավարությունը վաղուց հանդես է գալիս Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման օգտին:
«Մենք անընդհատ ասում էինք, որ ուզում ենք անհապաղ դադարեցնել մարդկանց սպանությունները։ բԵս նաև կոչ եմ անում բոլոր պատասխանատուներին, ներառյալ Ռուսաստանի Դաշնությանը, հնարավորինս արագ ուսումնասիրել այս առաջարկը և միանալ դրան», - ասել է նա:
Միևնույն ժամանակ, Կալինյակը հավելել է, որ համաձայն Է ԱՄՆ-ի այն կարծիքին, որ այժմ հերթը Ռուսաստանինն է:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)