Տղամարդը գաղտնի պատճենել է անծանոթ կանանց բնակարանների բանալիները
Աշխարհ
Ճապոնացի տղամարդը գաղտնի պատճենել է անծանոթ կանանց բնակարանների տասնյակ բանալիներ: Այս մասին գրում է South China Morning Post-ը։
34-ամյա գրասենյակային աշխատակից Ռետա Միյահարային ձերբակալել են Տոկիոյում Ամանորի նախօրեին։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա մտել է անծանոթ աղջկա բնակարան և մոտ երկու ժամ դիտել նրա հեռուստացույցը։
Ավելի ուշ պարզվել է, որ Միյահարան բնակարանի տիրուհուն հանդիպել է սրճարանում, որտեղ վերջինս մատուցողուհի էր աշխատում։
Միյահարան կրկնօրինակ է պատրաստել և երկու ամիս պարբերաբար մուտք գործել աղջկա բնակարան և տեսակավորել նրա անձնական իրերը:
«Ես հաճախ էի գնում նրա տուն։ Այնտեղ շատ մաքուր և լուսավոր էր։ Ես ուզում էի շնչել նրա տան օդը», - խոստովանել է նա ձերբակալությունից հետո։
Միյահարայի պայուսակում գտել են տարբեր բնակարանների եւս հինգ բանալի։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)