Չիլիում 4 ավտոբուսների բախման հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել
Աշխարհ
Չիլիում չորս ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել։ «Известия»-ի փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի՝ մարտի 11-ին, հայտնել է BioBioChile ռադիոկայանը։
Բացի այդ, ծայրահեղ ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է 12 մարդ։
«Buses Cejer ընկերության ավտոբուսը շրջվել է 5-րդ հյուսիսային երթուղու 438 կիլոմետր բարձրության վրա՝ Գուանակերոսի և Կոկիմբոյի միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ։
BioBioChile-ն պարզաբանում է, որ այս ավտոբուսի շրջվելուց հետո ևս երկու մարդ մոտեցել են տուժածներին օգնություն ցույց տալու։ Դրանից հետո նրանց մեջ մխրճվել է մեկ այլ մեքենա։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)