Ռուբիոն հայտնել է՝ ինչ հարց կբարձրացնի Ռուսաստանը Ուկրաինայի հարցով բանակցություններում
Աշխարհ
Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների թուլացման հարցը կարող է քննարկման մաս դառնալ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ ապագա բանակցություններում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, գրում է EADaily-ն։
«Եվրոպացիները մի շարք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։ Ես ենթադրում եմ, որ Ռուսաստանի հետ ցանկացած բանակցությունների ընթացքում կբարձրացվի եվրոպական պատժամիջոցների հարցը, որոնք սահմանվել են իր դեմ։ Կարծում եմ, որ եվրոպական պատժամիջոցների հարցը կքննարկվի, էլ չեմ խոսում սառեցված ակտիվների ճակատագրի մասին», - ասել Է նա մամուլի ասուլիսի ժամանակ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)