Սիրիայում ձևավորվել է Ազգային անվտանգության խորհուրդ
Աշխարհ
Սիրիայի Ազգային անվտանգության խորհուրդը ձևավորվել է Ահմեդ ալ-Շարաայի՝ ժամանակավոր ժամկետով նախագահի որոշմամբ, ասվում է պետության ղեկավարի գրասենյակի հաղորդագրության մեջ։
«Հիմք ընդունելով Սիրիայի նախագահի լիազորությունները և ելնելով պետության շահերից՝ նպատակ ունենալով ամրապնդել ազգային անվտանգությունը առաջիկա ժամանակահատվածում, նախագահը կայացրել է հետևյալ որոշումը՝ ստեղծել Հանրապետության Նախագահի գլխավորությամբ Ազգային անվտանգության խորհուրդ՝ անվտանգության և քաղաքական խնդիրների կառավարման նպատակով»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասված է հաղորդագրությունում։
Փաստաթղթի համաձայն՝ խորհրդում ընդգրկված են եղել արտաքին գործերի նախարարության ղեկավարը, պաշտպանության նախարարը, գլխավոր հետախուզության տնօրենը, ներքին գործերի նախարարության ղեկավարը և երկրի նախագահի կողմից նշանակված երկու խորհրդականներ։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)