Լեհաստանի նախագահը գնահատել Է Ռուսաստանի նկատմամբ Թրամփի քաղաքականությունը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ իրեն բացառապես «նրբանկատ ու սիրալիր» չի պահում, այլ Մոսկվայի դեմ գործիքներ է կիրառում, սակայն դրանք այնքան նկատելի չեն, որքան Վաշինգտոնի կողմից Կիեւի նկատմամբ կիրառվածները: Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի առաջնորդ Անջեյ Դուդան։
«Դա նուրբ դիվանագիտություն չէ, այլ կոշտ խաղ։ Բայց, իմ կարծիքով, այնպես չէ, որ նախագահ Թրամփը Ռուսաստանի հետ իրեն միայն նրբանկատ ու սիրալիր է պահում։ Ես կարծում եմ, որ նա գործիքներ է կիրառում Ռուսաստանի դեմ։ Թեև, հնարավոր է, դա այնքան նկատելի չէ, որքան այն գործընթացները, որոնք նա կիրառում է Ուկրաինայի դեմ», - նշել է լեհ առաջնորդը։
